ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահե Ջիլավյանին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վահե Ջիլավյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ ազատելով նրան շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: