Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում Սահմանադրական արդարադատության համակարգը գործող մոդելի շրջանակում զարգացնելուն կողմ է քվեարկել նիստին մասնակցող 15 անդամից 7-ը, իսկ Սահմանադրական վերահսկողությունն ապակենտրոնացնելուն և Բարձրագույն դատական ատյանները միավորելուն` հանձնաժողովի անդամներից 8-ը:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշում է` երկու հայեցակարգերի կարևոր մոտեցումներն են Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորումը գործառույթների ամբողջական փոխանցման միջոցով և դատարաններին հնարավորություն ընձեռելը, որ իրենց գործի վարույթում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում ընդունեն` համապատասխանո՞ւմ է սահմանադրականությանը, թե՞ ոչ: Զադոյանը շեշտում է` հիմքում իրավական հիմնավորումներ կան:
Մանրամասները` տեսանյութում: