Միացյալ Նահանգները զգուշացրել է Մոսկվային խիստ պատժամիջոցների մասին, եթե հաստատվի Ալեքսեյ Նավալնուն թունավորելու հարցում Ռուսաստանի իշխանությունների մասնակցության վարկածը՝ հայտնում է BBC-ն:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի, որոնց հետ համեմատած՝ ամերիկյան հասարակության արձագանքը Ռուսաստանի միջամտությանը 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին շատ մեղմ կլինին»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Նավալնուն թունավորելու փորձը դատապարտել են Եվրոպացի առաջնորդները և կոչ արել Ռուսաստանի իշխանություններին՝ անցկացնել մանրակրկիտ հետաքննություն: ԵՄ քաղաքական գործիչները հիշեցրել են Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորումը և Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձը Բրիտանիայում և պահանջել են նոր պատժամիջոցներ Մոսկվայի նկատմամբ: