Ռայնիսի փողոցում պայթյունի հետևանքով մասնակի փլուզված շենքի փլատակների տակ, նախնական տվյալներով, շարունակում է մեկ բնակիչ մնալ. լրագրողներին տեղեկացրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ըստ նրա՝ այժմ վերամբարձ կռունկով պատրաստվում են հեռացնել վրայի պանելները, որից հետո փրկարարները հստակ կհասկանան քաղաքացու գտնվելու վայրը և կօգնեն նրան դուրս գալ:
Հարևանների տեղեկություններով՝ փլատակների տակ մնացած քաղաքացին 56 տարեկան տղամարդ է: