Ավարտվել է ԱՄՆ հանրապետական կուսակցության ազգային համագումարի երկրորդ օրը: Ավելի վաղ Դոնալդ Թրամփն առաջադրվել էր որպես երկրի նախագահի թեկնածու նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Այս անգամ ելույթ են ունեցել նրա ընտանիքի անդամները: Միացյալ Նահանգների առաջին տիկինը ամուսնուն անվանել է գործի մարդ: Նա վստահեցրել է ամերիկացիներին, որ ԱՄՆ ներկա նախագահը կանի հնարավոր ամեն ինչ COVID-19-ի համար արդյունավետ բուժում գտնելու հարցում՝ հայտնում է Euronews-ը: Թրամփի որդին էլ հայտարարել է, որ իր հայրը պահում է բոլոր խոստումները:
Ազգային հարցումները ցույց են տալիս, որ Թրամփի մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենն առավելություն ունի հանրապետական նախագահի նկատմամբ, բայց վերջին շաբաթների ընթացքում տարբերությունը կրճատվել է: