Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու Միացյալ Նահանգների առաջարկը հավանության չի արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Վաշինգտոնի առաջարկած բանաձևին դեմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամից 13-ը, այդ թվում՝ ԱՄՆ դաշնակիցներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան: ԱՄՆ նախաձեռնությանը հավանության է արժանացրել միայն Դոմինիկյան Հանրապետությունը:
Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ Իրանը չի խախտել միջուկային գործարքի դրույթները, որպեսզի նոր սահմանափակումներ կիրառվեն: Բացի դրանից՝ շատ երկրներ պնդում են, որ Միացյալ Նահանգներն իրավասու չէ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ նախաձեռնել, քանի որ ԱՄՆ-ը դուրս է եկել միջուկային համաձայնագրից: