Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պահանջել է ուժեղացնել պայքարը երկրում կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է Lenta-ն:
Կիմ Չեն Ընը կոչ է արել Կորեայի Աշխատավորական կուսակցությանը հակազդել վարակի տարածմանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ ներգրավելով «ամբողջ կուսակցությանն ու հասարակությանը»:
Միաժամանակ, Հյուսիսային Կորեայի պաշտոնական վիճակագրության համաձայն, երկրում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել: Կասկածվել է վարակի միայն մեկ դեպք Հարավային Կորեայից ժամանած տղամարդու մոտ:
Հայտնի դարձել նաև, որ մարտի վերջին ԿԺԴՀ-ն գաղտնի օգնություն է խնդրել համաճարակի դեմ պայքարում: Ըստ այդ տեղեկությա՝ Փհենյանը միջազգային հանրությանը խնդրել է ավելի շատ մարդկանց թեստավորել վարակը բացահայտելու համար: