ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների տարածքը ժամ առ ժամ ընդլայնվում է: Վերջին տվյալների համաձայն՝ այրվել է 1 միլիոն 514 հազար 687 ակր անտառածածկույթ: Կրակի դեմ պայքար է մղում ավելի քան 14 հազար հրշեջ, ներգրավված է մոտ 2500 մեքենա ու ավելի քան 310 բուլդոզեր:
Անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 7-ի: Վտանգավոր գոտիներում իրականացվել է բնակիչների զանգվածային տարհանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է Կալիֆոռնիային օգնություն տրամադրել ժամանակավոր կացարանների ու տների վերանորոգման համար: