ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետևանքով 6-ամյա երեխայի մահվան դեպքին:
«Ցնցված եմ Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետևանքով 6-ամյա երեխայի մահվան լուրից:
Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա: Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքերը մեր հասարակության մեջ շարունակվում են, և ժամանակն է էլ ավելի կոշտ գործիքակազմ որդեգրել ընտանեկան բռնության դեմ պայքարում, իսկ կիզակետում հայտնված անձանց խրախուսել իրավապահների հետ ակտիվ աշխատանք կատարել` նման դեպքերը կանխարգելելու և բացառելու համար:
Ընդամենը մի քանի ամիս առաջ հիվանդանոցից դուրս գրվեց Գյումրիում ծեծի ենթարկված 14-ամյա մի աղջնակ, ոչը դաժան բռնության էր ենթարկվել և երկար ժամանակ ապաքինվում էր, նրա մայրը դարձյալ բռնության զոհ էր դարձել:
Իրավապահները պետք է նշված դեպքերի արագ ու համակողմանի քննություն իրականացնեն: Կարծում եմ, որ դեպքերի դատական ելքերը որոշ չափով կկանխեն դրանց կրկնությունը։
Ցավակցում եմ փոքրիկի հարազատներին»,- գրել է ՀՀ վարչապետի խոսնակը: