Բելառուսի արտգործնախարարն իտալացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են արտասահմանցի գործընկերների հետ երկխոսել Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մասին, սակայն առանց երկրի ներքին գործերին միջամտելու սպառնալիքի:
Նախօրեին իտալական կողմի նախաձեռնությամբ Բելառուսի ու Իտալիայի արտգործնախարարները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ գործակցությանն առնչվող խնդիրներ: