Աֆղանստանի հյուսիսային շրջաններում առատ տեղումներն առաջացրել են համատարած հեղեղումներ: Տարերային աղետը լուրջ ավերածություններ է առաջացրել: Փլուզվել են բնակելի տներ ու այլ կառույցներ:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մահացել է 66 բնակիչ, կան բազմաթիվ տուժածներ ու անհետ կորածներ: Երկրի իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կավելանա: Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Բազմաթիվ մարդիկ մնացել են փլակատների մեջ: Զոհերի թվում շատ են կանայք ու երեխաները: Աֆղանստանի նախագահի կարգադրությամբ տուժածներին օգնություն կտրամադրվի: