Ռայնիսի 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի վայր է ժամանել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և տեղում ծանոթացել իրավիճակին՝ տեղեկացրել է նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:
Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն է ցույց տալիս քաղաքացիներին»,- հայտնել է նա: