Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնել` հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ այցի շրջանակում նախատեսվում է հանդիպումներ անցկացնել Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նախօրեին Բայրամովը հայտնել էր Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնց շարքում առաջնայինը՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումն է։ Բայրամովը նաև ընդգծել էր Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումների թեման:
Անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հետ հնարավոր հանդիպմանը՝ Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են աշնանը կազմակերպել հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: