ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ հեռավար զրույց է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:
«Քննարկել ենք լիբանանահայության խնդիրները: Նորից ընդգծել եմ, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի համայնքը պահպանվի: Սակայն մեր այն հայրենակիցները, ովքեր որոշել են տեղափոխվել այլ երկիր, գերդասելի տարբերակը պետք է լինի վերադարձը հայրենիք:
Ուրախ եմ, որ նման 9-ը ընտանիք առաջիկա օրերին կհաստատվի Արցախում: Համապատասխան բոլոր աշխատանքներն արդեն կատարվել են»,- գրել է ԱՀ նախագահը: