ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որում անդրադարձել է հայ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական գործին:
«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածներով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։
ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»,- գրել է Ստեփանյանը: