Հայաստանում կա՛մ կոռուպցիան պիտի լինի անհնար, կա՛մ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման խնդիր չլինի: Հակակոռուպցիոն հանձնաժողովի հետ հանդիպմանը շեշտել է վարչապետը:
Հայաստանի ողջ տարածքում աշխարհազոր կստեղծվի: Պաշտպանության նախարարությունը օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել:
Գևորգ Մուրադյանն ընտրվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ Միքայել Մալխասյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար։
Հայաստանի ազգային գրադարանը նոր տնօրեն ունի՝ Աննա Չուլյանը:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, առողջացել՝ 426 քաղաքացի:
Վարչապետի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը կլինի արձակուրդում: