Օգոստոսի 24-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 5 փրկարար ծառայող, վերսկսել էր 34-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները։ Աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակից և 40 քաղաքացի։ Ժամը 19։23-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին` ժամը 17։52-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին` ժամը 14:00-ից, Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Մարինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տանից և չի վերադարձել։