Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն միացվել է թոքերի արհեստական օդափոխման սարքին՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ Տիմոշենկոն, նրա դուստրն ու փեսան վարակվել են կորոնավիրուսով: Յուլիա Տիմոշենկոյի ջերմությունը բարձրացել էր, նրան հոսպիտալացրել էին ծանր վիճակում: Նրա հարազատները վարակն ավելի թեթև են տանում:
Քաղաքական գործչի մամուլի քարտուղարի խոսքով՝ «լավ նորություններ դեռևս չկան»: Տիմոշենկոն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է: