Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Վիլնյուսից տեսաուղերձ է հղել Եվրախորհրդարանի անդամներին: Նա խոստացել է, որ երկրի ընդդիմությունը չի հրաժարվի Բելառուսում հանուն ժողովրդավարության փոփոխությունների շարժումից, չնայած երկրում անցնցում իշխանափոխության համար ստեղծված համակարգող խորհրդի երկու անդամների ձերբակալությանը:
Տիխանովսկայան հայտնել է, որ Բելառուսի իշխանությունների կողմից ընդդիմության ահաբեկումը չի աշխատի: Ընդդիմադիրները պահանջում են նաև ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Հիշեցնենք, որ Բելառուսի ոստիկանությունը բերման է ենթարկել երկրի ընդդիմությունը համակարգող խորհրդի երկու անդամի, երրորդին էլ կանչել են հարցաքննության: