Օգոստոսի 25-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Շատիլի ճանապարհային ողբերգության զոհերի:
Սգո օրվա կապակցությամբ իջեցվել են Վրաստանի բոլոր վարչական շենքերի վրայի պետական դրոշները՝ հայտնում է «Ալիք մեդիան»:
Հիշեցնենք՝ Վրաստանի բարձրլեռնային Շատիլի բնակավայրի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից:
Կան 17 զոհ, 3 վիրավոր, որոնք տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի կապակցությամբ ցավակցություն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: