ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով շարունակվում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել է Երևանի 95-րդ հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքը:
Դպրոցը կունենա մինչև 9 բալ սեյսմակայունություն, հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ:
Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար, վերակառուցման համար հատկացվել է 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որի 20 տոկոսը հատկացրել է կառավարությունը, 80 տոկոսը՝ Ասիական զարգացման բանկը:
Նույն ծրագրով Հայաստանում նախատեսվում է վերակառուցել 46 դպրոց՝ տեղեկացնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից: