Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուրուգվայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում:
Հայ-ուրուգվայական ավանդական ջերմ և բարեկամական կապերն ամուր հիմք ունեն, որոնց շնորհիվ մեր պետությունների միջև ձևավորվել են անկեղծ երկխոսություն և արդյունավետ գործակցություն:
Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններում կարձանագրենք նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»: