Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են Բելառուսի ընդդիմության աղբյուրները:
Սվետլանա Տիխանովսկայան ու ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը քննարկել են Բելառուսի ներքաղաքական ճգնաժամը: Բելառուսի նախագահի նախկին թեկնածուն իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Բելառուսում խաղաղ ցույցերի անցկացմանն աջակցելու համար:
Տիխանովսկայան իր պատրաստակամությունն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ երկխոսության միջոցով Բելառուսի ճգնաժամը հաղթահարելու գործում:
«Մենք միշտ ենք հայտարարել, որ պատրաստ ենք երկխոսելու: Մենք բաց ենք երկխոսության համար միջազգային կազմակերպությունների միջնորդության համար: Մենք նաև պահանջում ենք անկախ հետաքննություն անցկացնել իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ հանցանքի բացահայտման գործով»,- ասել է Սվետլանա Տիխանովսկայան: