Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի վարչապետ Հուսեյն Արնուսին կարգադրել է նոր կառավարություն ձևավորել: Այս մասին տեղեկացնում է The New York Times պարբերականը:
«Նախագահ Ասադը Սիրիայի նոր կառավարություն ձևավորելու հրամանագիր է ստորագրել»,- ասվում է հայտարարության մեջ:
Հուսեյն Արնուսն արաբական երկրի կառավարության ղեկավար է նշանակվել այս տարվա հուլիս ամսին կայացած խորհրդարանի ընտրություններից հետո: