Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոն ազատ է արձակվել: Այս մասին գրում է BBC-ն:
Ռոնալդինիոյին ու նրա եղբայր Ռոբերտոյին ազատ են արձակել Պարագվայի հյուրանոցներից մեկում տնային կալանքից, որտեղ նրանց 2020-ի ապրիլին տեղափոխել էին տեղական կալանավայրից: Այժմ նրանք պետք է երկուսի համար վճարեն 200 հազար դոլար որպես ծախսերի փոխհատուցում: Բացի այդ, եղբայրներին թույլատրել են վերադառնալ Բրազիլիա:
Ռոնալդինիոն ու նրա եղբայրը մարտի սկզբին ձերբակալվել էին Պարագվայ մուտք գործելիս կեղծ անձնագրեր օգտագործելու պատճառով: