Ռուսաստանի Դաշնության 84 շրջաններում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4696 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածել վարակի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը՝ գրում է РИА Новости-ն:
Նշվում է, որ վարակվածների 26.7 տոկոսի մոտ հիվանդությունն անախտանշան է ընթանում: Վարակի դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:
Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում ապաքինվել է 6652 պացիենտ, 120 հիվանդ մահացել է:
Այս երկրում ընդհանուր առմամբ վարակվածների թիվը հասնում է 966189-ի, մահացության ցուցանիշը 16568 է: