Այսօր ժամը 12-ին նշանակված էր ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի առաջին դատական նիստը, որի ընթացքում դատարանը պետք է լուծեր նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։ Նիստը հետաձգվել է։ Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար, դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ օրով հետաձգել նիստը, որպեսզի Խաչատրյանը ևս կարողանա մասնակցել։ Նիստը կկայանա վաղը՝ օգոստոսի 26-ին՝ ժամը 12-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում»,- ասել է փաստաբանը: