ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետի այսօրվա որոշմամբ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը կլինի արձակուրդում:
Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արսեն Թորոսյանը մեկնել է ծրագրված արձակուրդ:
«Պլանավորված արձակուրդ է: Նախարարն օգտվում է իր տարեկան հասանելի արձակուրդից»,- ասաց Նիկողոսյանը:
Նախարար Թորոսյանի՝ արձակուրդ մեկնելու որոշումը հրապարակվեց հրաժարականի մասին լուրերի համատեքստում: Այս կապակցությամբ Թորոսյանի խոսնակը նշեց. «Նախարարը շարունակում է իր բնականոն աշխատանքը և հրաժարականի դիմում չի ներկայացրել»: