Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մի շարք անձինք պարգևատրվել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար:
«Քիչ առաջ ստացա վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգևատրման մասին որոշումը։
Ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։
Շնորհավորենք և նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր Հայրենիքի»,- հայտնել է Հակոբ Արշակյանը։