Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանում է տարածել լրատվամիջոցներում շրջանառվող նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել է ռուսական ընկերություններից մեկը:
Կարապետյանը հայտնել է, որ մանկական երկաթուղու տարածքի արդիականացման և ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ քննարկվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում։
«Արդյունքում որոշվել է, որ մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաև Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որևէ աշխատանք, բացի ամրակայման, վերականգնման, վերանորոգման և կանաչապատման աշխատանքներից»,- նշել է նա 1lurer.am-ին փոխանցած պարզաբանման մեջ։