ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում էր հոգաբարձուների նախագահի և հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրության հարցը։
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Միքայել Մալխասյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար։
Հիշեցնենք՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվելու է օրակարգային երեք հարց:
Նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգի առաջին հարցով նախատեսված էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։
Օրակարգի երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։