Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի հիվանդության հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն անցկացնելու անհրաժեշտություն այժմ չկա, և որ գերմանացի բժիշկների կողմից ռուս գործչի թունավորման ախտորոշումը վերջնական չէ: Թեմային է անդրադարձել Reuters գործակալությունը:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ զարմանալի է, թե գերմանացի բժիշկներն ինչու են ախտորոշման վերաբերյալ հայտարարության մեջ «շտապել» օգտագործել «թունավորում» բառը:
Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ եթե Ալեքսեյ Նավալնիի հիվանդության պատճառը թունավորման հետևանք լինի, ապա անմիջապես հետաքննություն կսկսվի: