Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ կորոնավիրուսից հնարավոր կլինի ազատվել, անկախ այն բանից՝ ԱՄՆ-ում պատվաստանյութ կհայտնաբերվի՞, թե՞ ոչ: Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում էր հավանության արժանացնել պատվաստանյութը՝ նախքան նոյեմբերի 3-ին նախանշված նախագահի ընտրությունները:
«Մենք կազատվենք այդ վարակից, իսկ դա ավելի արագ կլինի, քան մարդիկ ակնկալում են, պատվաստանյութով կամ առանց դրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նախագահի խոսքով՝ դեղամիջոցը «կարող է հայտնվել մինչև տարեվերջ կամ ավելի շուտ»: