ՀՀ Կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին. 1lurer.am-ը տեղեկացավ Կառավարության որոշումից:
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել «Էդգար Շաթիրյանի» բառերով»,- ասված է Կառավարության այսօրվա որոշման մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Կառավարությունը ներկայացրել էր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, որը, սակայն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո հրաժարվեց իր թեկնածությունից:
Օգոստոսի 22-ին «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել էր Էդգար Շաթիրյանի հետ, իսկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ Շաթիրյանը դիտարկվում է որպես հնարավոր թեկնածու: