Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծված 4-ամյա փոքրիկի առողջական վիճակում նկատվում է դրական դինամիկա: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Նրա խոսքով՝ 4-ամյա երեխայի վիճակը ներկայումս փոքր-ինչ ավելի լավ է, առկա է դրական դինամիկա:
Ինչ վերաբերում է մյուս՝ 6-ամյա երեխայի առողջական վիճակին, ապա երեխայի վիճակը նույնն է:
«Երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- հայտնեց Գևորգ Դերձյանը: