Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարք»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն պարզվել էր Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի և նրա դստեր կողմից անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև նրանցից մեկին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները:
Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչին և նրա դստերը մեղադրանք էր առաջադրվել: