Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այսօր հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի նոր բռնկման դեմ պայքարում ներգրավել է բանակը: Այս մասին հայտնում է Euronews-ը:
«Իսպանիայի կառավարությունը բոլոր շրջաններին զինվորականներ կտրամադրի՝ վարակի դեպքերին հետևելու և վերահսկելու նպատակով»,- հայտարարել է եվրոպական երկրի կառավարության ղեկավարը հեռուստաելույթի ժամանակ:
Այս գործընթացին կներգրավվի 2000 զինվորական:
Պեդրո Սանչեսը նշել է, որ Իսպանիայում համավարակի էվոլյուցիան խիստ «մտահոգիչ է»՝ շեշտելով, որ այն դեռևս շատ հեռու է մարտի կեսերին երկրում ստեղծված իրավիճակից: