Թուրքիան չի հրաժարվի Միջերկրական ծովի արևելյան ջրերում իր ակտիվ գործունեությունից, այդ թվում՝ էներգակիրների որոնումներից: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ գրում է Anadolu գործակալությունը:
«Թուրքիան ոչ մի քայլ չի նահանջի Միջերկրական ծովի արևելյան հատվածում Oruc Reis-ի կամ էներգակիրներ որոնող մյուսն նավերի գործունեությունից»,- նշում է Թուրքիայի նախագահը:
Միաժամանակ Թուրքիայի ղեկավարը խիստ քննադատել է Միջերկրական ծովում Հունաստանի զինավարժանքները՝ նշելով, որ դրանք սպառնում են տարածաշրջանում բոլոր նավերի անվտանգությանը: