Եվրամիությունը Ռուսաստանի Դաշնությունից պահանջել է հետաքննություն անցկացնել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ թունավորման դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնել է Lenta.ru կայքը:
«Եվրամիությունը վճռականորեն քննադատում է Ալեքսեյ Նավալնիի դեմ մահափորձը»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:
Եվրոպական կառույցը հորդորել է անմիջապես անկախ ու թափանցիկ հետաքննություն անցկացնել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացի բժիշկները թունավոր նյութ էին հայտնաբերել Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում: