Իրանի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) միջև գործակցության նոր էջ է բացվել: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը ՄԱԿ-ի կառույցի պաշտոնակցի հետ հանդիպմանը՝ գրում է Russia Today-ը:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին Ռաֆայել Գրոսսին ժամանել էր Թեհրան:
Միջուկային գործակցության թեմայով մամուլի ասուլիսին իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ բանակցությունները բավականին «կառուցողական» են եղել: Երկու կողմերը համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը «կկատարի իր անկախ ու պրոֆեսիոնալ լիազորությունները»: Միաժամանակ իրանական կողմը նշել է, որ Իրանն էլ իր հերթին կկատարի ՄԱԿ-ի միջուկային ծրագրով սահմանված իր պարտավորությունները: