ՀՀ ողջ տարածքում 14-օրյա ինքնամեկուսացման պահանջ է սահմանված արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար՝ հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
«Ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետի ընթացքում անձը կարող է վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտություն, որի բացասական պատասխանի դեպքում կարող է դուրս գալ մեկուսացումից»,- տեղեկացնում է կենտրոնը։