ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին՝ Շատիլի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի կապակցությամբ:
«Ձերդ գերազանցություն,
խոր ցավով տեղեկացա Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և վիրավորների մասին, ինչի կապակցությամբ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և մեր բարեկամ վրաց ժողովրդին:
Կիսելով այս ծանր վիշտը` զոհվածների ընտանիքներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,- ասված է Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում: