Օգոստոսի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում 1 ստացվեl, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով Արագածավան գյուղի մի բնակիչ բուժօգնության է դիմել:||
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ է ձեռնարկել` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվել է:
Քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ Արագածավան գյուղում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն գյուղի 17- ամյա մի բնակիչ: Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա օգոստոսի 22-ին ներկայացել է ոստիկանության Թալինի բաժին և խոստովանել կատարածը:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: