Աշխարհում արդեն ավելի քան 23 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով: Վարակվածների և մահվան ցուցանիշով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները:
Աշխարհի տարբեր երկրներում, ուսումնական տարվան ընդառաջ, իշխանությունները կրթական գործընթացները կազմակերպելու նոր կանոններ են մշակում:
Չինաստանում կվերաբացվեն ուսումնական հաստատությունները. բուհերում, դպրոցներում ստիպված կլինեն դիմակ կրել, մանկապարտեզներում՝ ոչ: Խորվաթիայում դիմակ կրելը դպրոցում պարտադիր կլինի միջին և ավագ դպրոցների աշակերտների համար:
Ռումինիայում կրթական հաստատություններում դիմակ կրելը նույնպես պարտադիր կլինի, պետությունն անվճար դիմակներ կբաժանի անապահով ընտանիքների երեխաներին, իսկ Դանիայում ուսանողները բողոքի ցույցեր են կազմակերպել՝ պահանջելով իշխանությունից հնարավորինս շուտ բացել ուսումնական հաստատությունները: