Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ այսօր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշումն է հաստատել:
«Պատճառը իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը:
Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն: Այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի»,- գրել է ԱՀ նախագահը: