Oգոստոսի 28-ին`ժամը 11:00-ին, «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի կունենա Բաց դռների օր: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:
Նշվում է, որ բաց դռների օրվա շրջանակում նախատեսվում է ավիաշոուի անցկացում և ավիացիոն տեխնիկայի ցամաքային ցուցադրություն: Մուտքն ազատ է: