«Լոռի» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ թիմի շարքերն է համալրել պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆերնանդո Կամոես դե Արաուժոն։
23-ամյա Ֆերնանդինյոն «Բենֆիկայի» սան է, որտեղ խաղացել է մինչև 15 տարեկան։ Պատանեկան կարիերան շարունակել է «Սպորտինգում» և «Գիմարայեշում»։
Խաղացել է նաև «Ֆամալիկաո», «Էշտորիլ», «Կովա Պիեդադե» ակումբներում։