Հաշվի առնելով հայկական ֆուտբոլը եվրոպական ասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտության հանգամանքը` «Արարատ» և «Շիրակ» ակումբները համաձայնության են եկել, որ «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Ժիրայր Մարգարյանը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչը, Վսևոլոդ Երմակովը և Կարեն Մուրադյանը օգնեն «Շիրակին» Եվրոպա լիգայի խաղարկությունում:
Ինչպես հայտնում է «Արարատի» լրատվության բաժինը, նրանք վարձակալական հիմունքներով կարճ ժամկետով կտեղափոխվեն «Շիրակ» և կհայտավորվեն Եվրոպա լիգայի համար, ապա կվերադառնան «Արարատ»:
Հավելենք, որ ըստ խաղացանկի, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումն «Արարատն» անցկացելու է միայն սեպտեմբերի 11-ին և այս կարճատև տեղափոխությունը որևէ կերպ չի անդրադառնա առաջնության խաղերի վրա։