Փարիզի Սեն Ժերմեն ֆուտբոլային ակումբի կրած պարտությունից հետո ֆանատները Ֆրանսիայի մայրաքաղաքում իրենց վրդովմունքն արտահայտել են անկարգություններով, օգտագործել են պայթուցիկ սարքեր, հրկիզել մեքենաներ և հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա` տեղեկացնում է Euronews-ը: Վերջիններն արցունքաբեր գազ են կիրառել մի քանի անգամ, հատկապես՝ Ելիսեյան դաշտերում, որտեղից մարդիկ հրաժարվել են հեռանալ:
Մոտ 148 մարդ է ձերբակալվել, որոնք, իրավապահների բնորոշմամբ, «ագրեսիվ մարդկանց փոքր խմբեր» էին:
Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 1: 0 հաշվով հաղթեց Փարիզի «Սեն Ժերմենին»: Հանդիպումը տեղի է ունեցել Լիսաբոնում: «Բավարիան» ակումբային խաղերի պատմության մեջ վեցերորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: