Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կորոնավիրուսի նոր օջախ է բռնկվել։ Պատճառը հանգուցյալների տանը մեծաթիվ մարդկանց առկայությունն է եղել՝ տեղեկացնում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Միաժամանակ համայնքապետարանը խնդրում և պահանջում է պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, չթուլացնել խուսափել մարդկային կուտակումներից, բազմամարդ հավաքներից: